Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ /վիդեո/
Քաղաքացիական ակտիվիստ Միհրան Ավագյանը այսօր Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստ է իր ներկայությամբ սատարել քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին, որի դեմ ակտիվիստի խոսքերով ապօրինաբար քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում Կիվիրյանը ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից՝ ոստիկանական մեքենայի մեջ, որի արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել ուղեղի ցնցում ախտորոշմամբ, ապա բերման ենթարկել, և ահա այս առիթով 316 հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը) հարուցված քր.գործի շրջանակներում վերջինիս հրավիրել էին հարցաքննության:
Այսօր՝ օգոստոսի 30-ին Արգիշտի Կիվիրյանը դատախազություն է եկել իր 30 փաստաբանների ուղեկցությամբ: Նա պահանջում է օրենքի սահմաններում անցաթուղթ տրամադրել իր 30 փաստաբաններին, այլապես հրաժարվում է ներկայանալ հարցաքննությանը:
Այսօր ի պաշտպանություն Արգիշտի Կիվիրյանի ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բազմաթիվ աջակիցներ էին հավաքվել:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: