Գազի պատճառով կորցրել է հանգիստը. Հայկական ժամանակ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ծանր շաբաթ-կիրակի է անցկացրել: “Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, նախագահականից նրան “շիշն են” շարել գազի սակագնի մասին հայտարարության համար:
Շաբաթ օրը, Աժ-ում խոսելով գազի սակագնի մասին, նա ասել էր, թե դրա “վերանայման անհրաժեշտություն կլինի, հարկավոր է սպասել ու տեսնել, թե ինչ հայտեր կներկայացնեն լիցենզավորված ընկերությունները”:
Նազարյանը ասել է բացարձակ ճշմարտություն` բնակչությանը մատակարարվող գազի սակագինը վերանայվելու է եւ զգալիորեն բարձրանալու է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մասին հիմա` նախագահական ընտրություններից առաջ ասել պարզապես չի կարելի: Արդեն փաստ է, որ ՀՀ-ին մատակարարվող գազի գինը “Գազպրոմը” բարձրացրել է դեռ մեկ տարի առաջ` 180 դոլարից հասցնելով 220 դոլարի:
Դրանից հետո պետք է բարձրանար նաեւ գազի ներքին սակագինը, բայց այդ ՝”սյուրպրիզը” թողնվել է 2013թ. նախագահական ընտրություններից հետո: Նազարյանը պահի տակ հաշվի չի առել գազի սակագնի ներքաղաքական “բաղադրիչը”, ինչի համար էլ ծանր խոսակցություն է ունեցել “նախագահականի հետ”: