«ԱԱԾ-ին չհավատալու հիմքեր չունենք»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարս Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը նշեց ՝ հիմք չունենք Ազգային անվտանգության ծառայությանը չվստահելու համար:
«Տվյալ տեսակի զենիթահրթիռային համակարգը՝ Իգլան, հիմնականում նախատեսված է 3-5 կմ բարձրությամբ թռչող օբյեկտների ոչնչացման համար՝ ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք… Թե ինչպես է նախատեսված եղել այն օգտագործել, այդ մասին խոսք չկա»,- նշեց բանախոսը: