Հարցազրույցը փոթորկել է մեր հասարակությունը. Լ. Զուրաբյան
«Մեր ծրագիրը շատ լուրջ ընդունվում է ժողովրդի կողմից և շատ լուրջ բազա ունի ժողովրդի մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ իրենց ծրագրի կողմնակից են մեծահասակները, ովքեր գիտեն, թե ինչ ծանր հետևնանքների կարող է բերել պատերազմը, նաև բիզնեսմեններն են ընդունում այդ ծրագիրը:
«Կարևորագույնը Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցն էր, որ փոթորկել է մեր հասարակությունը»,-նկատեց Լ. Զուրաբյանը: Նա հավելեց, որ այս ծրագիրը կապված չէ միայն ընտրությունների հետ, իրենց նպատակն ավելի բարձր է` ստեղծել խաղաղության շարժում, որ կփրկի Հայաստանն ու Արցախը լրջագույն խնդիրներից: