24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իգլան»՝ երկրի առաջին դեմքի դե՞մ

 «Իգլան» հակաօդային, ձեռքի վրայից կրակվող զենք է, հնարավոր է կրակել միայն օդում գտնվող թիրախի վրա՝ ուղղաթիռ, ինքնաթիռ: «Մարտական իրավիճակում կարող է օգտագործվել, կռվի դաշտում և տեռակտերի համար»,-Henaran.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը` նկատեց Հետախույզ Վովա Վարդանովը: 

Ում դեմ էր սա ուղղված, արդյոք ոչ նախագահ Սերժ Սարգսյանի, եթե հաշվի առնենք Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի փորձառությունը նման հարցերում: Հիշեցնենք, Բաբայանը մահափորձ էր կազմակերպել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ, որի համար դատապարտվել է:

Վարդանովի խոսքով, երկրի առաջին դեմքի դեմ սա չի կարող օգտագործվել, քանի որ հնարավոր չի նախագահի ինքնաթիռը խփել, որովհետև ինքը կողքից մարտական ուղղաթիռներով ուղեկցություն ունի: «Կարճ ասած՝ ինքն անիմաստ տեռակտի համար կարող է նախատեսված լինել, անմեղ մարդկանց դեմ օգտագործելու համար, կամ էլ մարդիկ 90-ականների մեջ մնացած են, մտածում են, որ ֆիդայական ժամանակաշրջան է, ու ինչ զենք էլ բերեն, երկրի դեմ պիտի ծառայի»:

Без названия (2)

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ