Ապրիլյան պատերազմի հերոսը դեռ չի խոսում, բայց հաստատում է. հուզիչ ու սարսռեցնող «խոսք»/տեսանյութ/
2016 թվականի մայիսի 13-ին Թալիշում ծանր վիրավորում ստացած վանաձորցի Հովհաննես Պողոսյանը դեռ շարունակում է բուժել։ Հովհաննեսը հպարտ է , որ արյունն ու առողջությունը նվիրել է հայրենիքին: Աչքերում պայքար կա ու հաղթողին բնորոշ հաստատակամություն: Հովհաննեսը մահին հաղթել է ու դեռ հաղթելու է աստիճանաբար ապաքինվելով:
Նա դեռ խոսելու հետ խնդիրներ ունի ու նրա մայրը՝ Գայանե Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեմ, որ որդին մայիսի սկզբին չորրորդ անգամ կվիրահատվի՝ գլխի պլաստիկ վիրահատություն է տանելու։
Հովհաննեսը արդեն գլխի երեք վիրահատություն է տարել ՝ մեկը Արցախում, երկուսը՝ Երևանում։
«Հովհաննեսը առաջին վիրավորումը ստացել է ապրիլի 4-ին, երկրորդը ապրիլի 13-ին գանգուղեղային վիրավորում է եղել: 105 օր հիվանդանոցում ենք եղել: Հովհաննեսի աջ կողմ է թույլ, բայց Աստծո հրաշք է, որ որդիս կողքիս է»,-նշեց Հովհաննեսի մայրը
Գայանե Ասատրյանը:
Մայրը ընդգծեց` հպարտ է, որ որդին հայրենիք է պահել, բայց պետական մարմինների վերաբերմունքից նեղացած է, ցանկանում է, որ սահմանապահ զինվորին ավելի շատ ուշադրություն դարձվի:
Հովհաննեսն էլ իր հերթին փորձում էր արտահայտել իր սերը, որը նվիրեց հայրենիքին: Թող որ կես խոսք, կամ ուղղակի ձայնային նշանով: Հովհաննեսի խոսքը ուժ է…
Մանրամասները` տեսանյութում: