25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսպես է եղել, այսպես կա, այդպես էլ կլինի

«Այս հարցը պետք է ուղղել մեր ընդդիմադիր գործընկերներին, որովհետև նրանց է ուղղված: Նրանց մի մասն արդեն մամուլի միջոցներով պատասխանել է, և ես չէ, որ պետք է պատասխանեմ մեր հարգարժան ՕՐՕ-ականների առաջարկին, քանի որ այդ առաջարկը մեզ ուղղված չէ: Իրենք են որոշողը, և յուրաքանչյուր քաղաքական ուժ ապրիլի 2-ից ինքը կորոշի՝ ինչպիսի ձևաչափով մասնակցել պետության կառավարմանը»,-այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե ինչպիսին է «Հանրապետականի» արձագանքը ՕՐՕ դաշինքի քաղաքական ուժերի միավորման վերաբերյալ հայտարարությանը:

Հիշեցնենք՝  դաշինքը օրեր առաջ իր պատրաստականությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձևավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ-ի ներգրավումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել ու ստորագրել համապատասխան հուշագիր:

ԱԺ փոխնախագահը վստահեցրեց՝ բոլոր նորմալ երկրներում մերժում ու քննադատում են իշխանություններին, և ընդդիմության բան ու գործը պետք է լինի իշխանությանը քննադատելը: «Շատ զարմանալի կլիներ, որ ընդդիմությունը ընտրությունների ժամանակ ծափահարեր իշխանություններին, և ինչպես մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կասեր՝ ընդդիմության գործը քննադատելն է, իսկ իշխանությանն աշխատելն է: Երբ անձրև է գալիս, ընդդիմությունը գցում է իշխանության վրա, երբ արև է լինում, ընդդիմությունն ասում է, որ դա իր շնորհն է: Սա նոր բան չէ, այսպես է եղել, այսպես կա, այդպես էլ կլինի, մանավանդ նախընտրական փուլում»,-շեշտեց նա:

Հարցին` կարող է արդյոք հաջողությամբ պսակվել այդ նախաձեռնությունը, Է. Շարմազանովը պատասխանեց. «Ինձ հետաքրքիր չի նրանց օրակարգը, որևէ քաղաքական ուժի առաջարկ, օրակարգ, որ չի վերաբերում ուղիղ ՀՀԿ-ին, մենք այդտեղ հետաքրքրություններ չունենք: Մենք ունենք մեր օրակարգն ու գնում ենք այդ օրակարգով ապրիլի 2-ի ընտրություններին: Դատավորը ժողովուրդն է, ինչպես ժողովուրդը կորոշի, այնպես էլ կլինի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ