18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ամոթ չե՞ք անում՝ առանց փողի գալիս եք»

4-րդ ընտրատարածքում «Ազատ դեմակրատների» ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Հրանտ Բագրատյանը քարոզարշավի օրերին հասցրել է համոզվել՝   Երեւանի   կենտրոնը չկաշառված օազիս է:
 «Երկու ուժեր ցուցակագրում են եւ կաշառքներ խոստանում: Մեկը ներկայանում է իշխանություն, մյուսը՝ ընդդիմություն», – նշեց Բագրատյանը:

 Հրանտ Բագրատյանը հիշեց  Արմավիրում  քարոզարշավի ժամանակ իրենց դիմած մի պապիկի, երբ նա բացահայտ կերպով կաշառք էր ցանկացել. «Ամոթ չե՞ք անում՝  առանց  փողի գալիս եք»:

Բագրատյանը շեշտեց՝ իրենց քաղաքական ուժը պատրաստվում է մինչև վերջ պայքար մղել:

«Թաղային հեղինակությունների դեմ կռիվ կտանք: Եթե դիմեն զենքի, մենք էլ զենքի կդիմենք», – ասաց Հրանտ Բագրատյանը:

  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ