ՀՀԿ-ի պատասխանն՝ Օսկանյանին
«Միայն Տավուշում «Հանրապետականն» ավելի շատ ձայն կհավաքի, քան որոշ քաղաքական ուժեր ամբողջ հանրապետության տարածքում»,-Henaran.am-ի զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ արձագանքելով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի արած հայտարարությանը, թե ՀՀԿ-ը 5 տոկոսի շեմը չի հաղթահարի:
Օսկանյանի խոսքով՝ լավագույն դեպքում ՀՀԿ-ն կարող է ունենալ 30 տոկոս ձայն, ինչը հնարավորություն է տալիս իշխանությանն ուղարկել ընդդիմության տեղը: