«Խորհրդային Հայաստանում մարմնավաճառություն չի եղել».պատգամավորության թեկնածուն ամաչում է
«Խորհրդային Հայաստանում մարմնավաճառություն չի եղել»,-այս մասին այսօր՝ մարտի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, պատգամավորի թեկնածու Տաճատ Սարգսյանը։
Սարգսյանը ընդգծել է, որ շատ բացաբար է վերաբերվում այս երևույթին:
«Կային հատուկենտերը, նրանց գիտեին բոլորը։ Երկրի հիմքը ընտանիքն է։ Որքան ամուր է ընտանիքը, այնքան ամուր է երկիրը։ Հայուհիները նույնիսկ ամենածանր ժամանակներում Թուրքիա եւ Իրան չէին մեկնում։ Ես ամաչում եմ », – ընդգծել է Տաճատ Սարգսյանը։