07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ն 5 տոկոսի շեմը չի հաղթահարի.Օսկանյանը համոզված է

 «Ակնհայտ է, որ իշխող ուժը բավարար ձայներ չունի ոչ կոալիցիոն կառավարություն կազմելու, առավել  եւս ինքնուրույն շարունակելու իշխել: Ես ներքին համոզմունք ունեմ, որ եթե ազատ, արդար ընտրություններ լինեն, այսինքն՝ փող շրջանառության մեջ չդնեն, ու մարդկանց չստիպեն, չվախեցնեն, կրկնակի քվեարկություն չանեն, 5 տոկոսի շեմը չի հաղթահարի, ես հարյուր տոկոս վստահ եմ դրանում»,-այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Աշտարակ քաղաքում  ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Օսկանյանի խոսքով՝  լավագույն դեպքում ՀՀԿ-ն կարող է ունենալ 30 տոկոս ձայն, ինչը հնարավորություն է տալիս իշխանությանն ուղարկել  ընդդիմության տեղը: 

«Բայց գիտենք, որ նրանք ամեն ինչ անելու են բարձր թիվ հավաքելու համար, բայց նույնիսկ էս պայմաններում ուղղակի  անհնար է, որ նրանք կարողանան 25 տոկոս,  լավագույն դեպքում 30 տոկոսից ավել հավաքել,  փաստորեն, այնտեղ 70 տոկոս է մնալու, որ հնարավոորւթյուն կտա  երկու կամ երեք քաղաքական ուժերի համախմբվել ու կառավարություն կազմել, իսկ  իշխող ուժին ուղարկենք ընդդիմություն»,-ընդգծեց Վարդան Օսկանյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ