25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եզդիներն ունեն սոցիալական, կրթական ու այլ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում. ՀՀԿ պատգամավորի թեկնածու Ռուստամ Մախմուդյան

Քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը հանդիպել է Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև այդ ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Մուրադ Մուրադյանը և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Թեկնածուին այստեղ դիմավորեցին աղուհացով, երգուպարով:

Հանդիպմանը  մասնակցում էին նաև Ռ. Մախմուդյանի թեկնածությունը առաջադրելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի անդամներն ու այլ համակիրներ: Ինչպես նաև ներկա էին եզդի ժողովրդի հոգևոր դասի մի շարք ներկայացուցիչներ:

Բացման խոսքով նախ հանդես եկավ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն, որն իր խոսքում կարևորելով եզդի և հայ ժողովուրդների բարեկամությունը՝ կոչ արեց սատարել ոչ միայն Ռուստամ Մախմուդյանին, այլև այդ տարածքում առաջադրված ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանին: «Ե՛վ Ռուստամ Մախմուդյանին, և՛ Մուրադ Մուրադյանին մաղթում եմ հաղթանակ»,- նշեց նա՝ միաժամանակ հայտնելով իր պատրաստակամությունն՝ աջակցելու նաև Ռ.  Մախմուդյանին:

 Այնուհետև «Շամս» մարդասիրական ՀԿ ղեկավար Ռուստամ Բաքոյանը ներ­կա­յացրեց Ռուստամ Մախմուդյանի կենսագրությունը և ընդգծեց, որ նրան սա­տա­րում է Հայաստանի եզդիական համայնքը գրեթե ամբողջությամբ:

 «Շնորհակալ ենք եզ­դիական համայնքին, որ սատարում է մեր թեկնածուին: Այսօր ողջ եզդիական համայնքը մեր կողքին է՝ առանց բացառությունների: Ռուստամ Մախմուդյանը երի­տա­սարդ է, իրավագիտության թեկնածու, եզդիական համայնքի ներկայացուցիչ, որը  բավականին մեծ գործունեություն է ծավալում եզդիական համայնքում: Նա իր անձ­նական շահը միշտ ստորադասել է ազգային շահից և եթե եղել են խնդիրներ, ապա հնարավորությունների սահմաններում միշտ կարողացել է այդ «փուշը» եզդի ժո­ղո­վրդի ձեռքից հանել»,- ասաց նա:

 Բաքոյանի խոսքով՝ Ռուստամ Մախմուդյանը կկարողանա Ազգային ժողովում ճիշտ ու ազնվորեն բարձրացնել եզդիական համայնքի բոլոր խնդիրները՝ փորձելով տալ դրանց լուծումներ:

 «Այն ուղին, որն անցել է Ռուստամ Մախ­մուդ­յանը, լիար­ժեք բավարար է, որպեսզի նա ներկայացնի եզդիներին ՀՀ ապագա խոր­հր­դա­րանում: Մենք համոզված ենք,  որ նա ըստ արժանվույն կներկայացնի եզդի ժո­ղո­վր­դի շա­հե­րը»,- ընդգծեց Բաքոյանը:

Ռուստամ Մախմուդյանին իրենց աջակցությունը հայտ­նելու էին եկել նաև եզդի երիտասարդական և ուսանողական այլ կազմակերպություններ:

 Քարոզարշավին մասնակցող Շեյխ Ռզա Ավդալյանն էլ իր հերթին ընդգծեց, թե շատ հպարտ է, որ այսօր եզդի ժողովրդին Խորհրդարանում ներկայացնելու հնարավորություն ունենալու է հենց Ռուստամ Մախմուդյանը: «Նախ, Մախմուդյանը շատ փայլուն խոսում է հայերեն և լիարժեք տիրապետում է հայերենին, երկրորդը՝ մասնագիտությամբ իրա­վա­բան է: Պատգամավոր լինելու համար ես կարևորում եմ ևս երկու չափորոշիչ. նա պետք է նաև կարողանա ուրիշի հոգսը դարձնել իրենը և խնդիրը լուծել, և վերջապես՝ ազ­գա­սի­րու­թյան դրսևորումը չվերածել ազգայնամոլության: Պատգամավորը պետք է կարողանա բոլոր խնդիրները ներկայացնել այնպես, որպեսզի այլ խնդիրներ չառաջանան հե­տա­գա­յում: Այս բոլոր չափորոշիչներին համապատասխանում է Ռուստամ Մախմուդյանը»,- ընդ­գծեց նա:

 Հոգևոր ներկայացուցիչը նաև վերհիշեց, որ ՀՀԿ-ն այն առաջին կուսակցությունն էր, որ առաջին անգամ բարձրաձայնեց Իրաքի Հյուսիսում եզդի ժողովրդի ջարդերի ու Ցե­ղ­ա­սպանության մասին: «Առաջին մարդը, ով կարողացավ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայ­տա­րա­րել այդ մասին, նախագահ Սերժ Սարգսյանն էր»,- հավելեց նա:

 Պատգամավորի թեկնածու Ռուստամ Մախմուդյանն էլ իր ելույթում խոստացավ ընտրվելուց հետո լինել հասանելի, գործել՝ թափանցիկ:

 Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ով նախաձեռնեց իրենց քաղաքական կուսակցության համապետական ցուցակում ընդգրկելու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: «Մենք պետք է երախտապարտ լինենք նաև ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց «ԱՅՈ»-ն ասացին համաժողովրդական հանրաքվեի դրված այն Սահմանադրությանը, որի ուժով մենք ունենալու ենք հնարավորություն ԱԺ-ում հայտնվելու համար»,- շեշտեց Ռ. Մախմուդյանը:

Վերջինիս խոսքով՝ ԱԺ պատգամավոր դառնալու ցանկությունն ինքնանպատակ չէ և հավելեց, որ ԱԺ պատգամավոր դառնալու գաղափարը եղել է նաև ներկաների ու ողջ եզդիական համայնքի ցանկությունը: «Լինելով ձեզանից մեկը՝ չէի կարող մերժել այդ առաջարկն ու ցանկությունը, քանի որ դուք հույսեր եք կապում նաև ինձ հետ»,- նշեց նա:

Մախմուդյանի թեկանածությունն առաջադրելու վերաբերյալ որոշում կայացնելը հեշտ չի եղել, քանի որ նախապատվություն է տալիս մասնագիտական կարիերային, սակայն իր համար այսօր առավել կարևոր էր այս օրհասական պահին ազգի կողքին լինելը: «ԱԺ-ում մենք պետք է մշակենք այնպիսի օրենքներ, որոնք բխելու են բացառապես ձեր շահերից: Մենք բարձրաձայնելու ենք ձեր բոլոր դժգոհությունները, առաջարկներն ու նկատառումները, որոնք կներկայացնեք հենց դուք: Միայն աշխատասենյակում նստելով՝ մենք ոչնչի չենք կարող հասնել: Մենք պետք է կարողանանք եզդի հասարակության խնդիրները լսել, համայնքներում շրջել, որպեսզի դրանք ներկայացնենք նաև Խորհրդարանում:

Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները ազգային խտրականության հողի վրա խնդիրներ չունեն, բայց ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ մենք, ունենք սոցիալական, կրթական ու այլ խնդիրներ, որոնք երբեմն հրատապ լուծում են պահանջում: Դրանք բոլորը հարցեր են, որոնք վերաբերում են ոչ միայն հայաստաբնակ եզդիներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին»,- եզրափակեց  նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ