25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կքաշվեն

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժերը, որոնք  ունեն ԶԼՄ-ներ, անկասկած, շահեկան դիրքերում են գտնվում՝  ԶԼՄ-ներ չունեցող ուժերի հետ համեմատած։

«Պետք չէ մոռանալ, որ այսօրվա դրությամբ՝ լրատվական միջոցն ամենաուժեղ զենքերից մեկն է։ Առավել ևս, հեռուստատեսություն ունենալը ամենակորևոր գործոններից մեկն է։ Եվ  այս մասին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը բոլորն էլ լավ գիտեն։

 ԶԼՄ-ն կարող է մեծ ազդեցություն ունենալ հասարակության լայն շերտերի վրա։Այս պարագայում նույնիսկ հասարակ կայքերը և մամուլը մեծ ազդեցություն ունեն։ Իսկ եթե որևէ քաղաքական ուժ ունի հեռուստաընկերություն, դա եռակի քառակի մեծ ազդեցություն ունի սեփական քաղաքական ուժը գովազդելու ու հասարակության վրա ազդելու հարցում։ Մեր քաղաքական դաշտը շատ բևեռացված  է նաև ֆինանսական ռեսուրսներիվ առումով։ Կան քաղաքական ուժեր,  որոնք շատ հարուստ են և իրենց շատ բաներ կարող են թույլ տալ՝ ընդհուպ մինչև հեռուստաընկերություն ունենալ, բայց կան նաև կուսակցություններ, որոնք շատ աղքատ են․ արդյունքում,  նրանց ինքնագովազդը, ակտիվությունը սահմանափակվում է», – ընդգծեց քաղաքագետը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ