Պահանջում են արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի հրաժարականը
Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց բողոքի երթ՝ Երևանի կենտրոնական փողոցներով՝ դեպի Կառավարություն: Նշենք՝ երթի մասնակիցները երեկ Կարավարությանը հանձնել են պահանջ-նամակ, որով պահանջել են տալ իրավունք՝ Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում:
նախաձեռնության անդամներից մի քանի հոգի երկու ժամ առաջ Կառավարություն են գնացել, բայց որևէ պատասխան չի հնչել, ինչը ակցիայի մասնակիցները որակեցին որպես արհամարհանք:
Այս պահին իրենց պահանջներին ուրիշ պահանջ ավելացրած՝ քաղաքացիները շարժվեցին դեպի Կառավարություն: Երթի մեկնարկից առաջ նախաձեռնության ղեկավար Շահեն Հարությունյանը ընթերցեց Հաց բերողի՝ քրեակատարողական հիմնարկից գրած վերջին նամակը, որտեղ Հաց բերողը իր մահվան դեպքում մեղադրանք էր ներկայացրել երկու մարդու: Ակցիայի մասնակիցները պահաջելու են, որ այդ երկու անձը, որոնց անունները նշված են նամակում, պատասխանատվության ենթարկվեն, ինչպես նաև պահանջում են արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աթուր Դավթյանի հրաժարականը: