Կցրտի
Հանրապետության տարածքում`
Մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ թաց ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև: 19-ի ցերեկը, 20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.00C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.80C (1990 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.50C