05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Քննության խնդիրը կլինի հստակ պարզել մահվան բոլոր հանգամանքները. ՄԻՊ

Մարդու  իրավունքների պաշտպանի գրասենյակն ամենօրյա այցելություն էր կատարում Արթուր Սարգսյանի մոտ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրա վիճակին, պահվող պայմաններին:

«Ես ինքս հայտարարել էի, որ անթույլատրելի է, որպեսզի Արթուր Սարգսյանը բուժումը ստանա քրեակատարողական հիմնարկի պայմաններում, և անհրաժեշտ է, որ նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց»,-այսօր «Ազատության» ուղիղ եթերում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Վերջինս խոստացավ, որ Պաշտպանի գրասենյակի կողմից խիստ հետևողականություն ցուցաբերվելու է այդ հրապարակայնության, թափանցիկության պահանջի վերաբերյալ: «Քննության խնդիրը կլինի հստակ պարզել մահվան բոլոր հանգամանքները, պատճառական կապը, և եթե մեղավոր անձինք հայտնաբերվեն, ենթարկվեն պատասխանատվության»,-ասաց նա:

Պաշտպանը վստահեցրեց, որ իրենք կատարել են ամեն ինչ, նույնիսկ ավելին, և ամեն օր Արթուր Սարգսյանի հարցը եղել է իրենց ուշադրության կենտրոնում:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ