Մնացածին դաս են տալիս նման կերպ
«Մեզ մոտ հաճախ պատժում են մեկին, որ մնացածին դաս տան, վախի մթնոլորտ տարածեն»,-խոսելով Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան դեպքից, պատճառներից ու ուղերձներից` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս վիվենտի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նա նշեց, որ Արթուր Սարգսյանը չկոտրվող տեսակ էր, և այստեղ հարց է հնչում, թե ինչից էր իշխանությունն ավելի շատ վախենում: «Իմ կարծիքով` իշխանությունները շատ ավելի վախենում են գործի մարդկանցից»,-նկեց նա:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ այս երևույթը հենց այս նախընտրական շրջանում ևս մեկ անգամ բացահայտեց, որ հասարակությունը վտանգված է այս իշխանությունների գործելակերպից: «Չի կարում իշխանությունն իր զոռբաներին կարգի հրավիրել, կարգի է հրավիրում Հաց բերողին, տոնածառ դնողին»,-նկատեց նա:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը հավելեց, որ երկրից գնում են ոչ թե քաղցած լինելու, այլ անպաշտպան լինելու պատճառով: Նա նշեց, որ դաս պիտի քաղել այս դեպքից: