Փաստորեն մեր հույսերը չարդարացան. Նիկոլ Փաշինյան
«Բժիշկներն ասել են, որ մահվան պատճառը սուր ինտոկսիկացիան է որովայնի և սրտի անբավարարվածություն»,-այսօր «Արմենիա» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան դեպքին:
Նա նշեց, որ իրենք ավելի վաղ Գլխավոր դատախազին դիմել էին, նրան հայտնել էին, որ Արթուր Սարգսյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Ըստ պատգամավորի սրա համար մեղավոր են բոլոր այն մարդիկ, ովքեր ոչինչ չարեցին
` նրան ազատ արձակելու կամ օգնելու համար:
«Երբ մի քանի օր առաջ մեր նախաձեռնությամբ նրա կալանքի միջոցը փոխվեց, մենք հույս ունեինք, որ նա փրկվել է: Փաստորեն, մեր հույսերը չարդարացան»:
Փաշինյանն ասաց, որ նման տխուր ու սոսկալի էջ Հայաստանի հանրապետության պատմության մեջ չպիտի լիներ: