16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մանկապարտեզներն այդպես էլ չվերադարձվեցին իրենց տերերին»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց՝ պատրաստվում էր ավագանու նիստում բարձրաձայնել, ասել,  որ մանկապարտեզներն այդպես էլ չվերադարձվեցին իրենց տերերին՝ երեխաներին, այն դեպքում, երբ տարեկան ութ հազար երեխա հերթագրվում է:

Անահիտ  Բախշյանը  հիշեցրեց՝  տարիներ առաջ նույնիսկ օրենքով ամրագրվեց, դպրոցների ինքնուրույնություն, որի համաձայն պետք է դպրոցների տնօրենները աշխատանքային պայմանագրով հաշվետու լինեին կառավարման խորհրդին, որի կազմում էին լինելու նաեւ աշակերտների ծնողները. «Այս կետը օրենք գնաց 2009-ին ու ամրագրվեց, բայց երկու ամիս հետո օրենքին ստորադաս փաստաթղթով հաստատվեց, որ տնօրենը աշխատանքային պայմանագիր կնքի մարզպետի հետ, ոչ թե կառավարման խորհրդի, իսկ ինչ են հաշվետու լինում մարզպետին՝ դժվար չէ ենթադրել՝ ընտրությունների ժամանակ քանի ձայն է ապահովվելու»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ