Հաց բերողի վիճակը ծանր է.նրան միացված է արհեստական շնչառության ապարատ
«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը» երեկվանից տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակը ծանր է գնահատվում: Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ Արմենիա բժշկական կենտրոնից:
Մեր զրուցակիցը նշեց, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը միացված է արհեստական շնչառության ապարատից:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:
Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիձջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը,երեկ նա նորից տեղափոխվել է հիվանդանոց: