19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մեռնո՞ւմ եք … Վարդան Ղուկասյանը` չստացված «չափալաղից»

Շիրակի մարզում առաջադրված պատգամավորների թեկնածուներ Սուքիաս Ավետիսյանն (ՀՀԿ) ու Վարդան Ղուկասյանը («Ծառուկյան» դաշինք) հերքում են, որ իրենց միջև լարվածություն կա, և որ միջադեպ է եղել, ինչպես գրել էր մամուլը:  «Սրանք հերյուրանքներ են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ս. Ավետիսյանը, ապա հավելեց. «Որևէ հանդիպում, որևէ խոսակցություն որևէ առիթով չի եղել, էլ ո՞ւր մնաց, որ գյուղերում իրար հանդիպենք: Այսօր Շիրակի մարզում 110 բնակավայր կա, ոչ ոք ոչ մեկին չի խանգարում: Դա բացարձակ հերյուրանք է, և ցավում եմ, որ նման հերյուրանքներին մենք փորձում ենք տեղի տալ»:

Հիշեցնենք ըստ մամուլի` 2 անգամ Ս. Ավետիսյանը նախապես եղել է այն բնակավայրերում, որտեղ մի քանի ժամ անց պիտի քարոզարշավ անցկացներ Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղուկասյանը: Ըստ այդ նույն լուրերի` այս պատճառով էլ Վարդան Ղուկասյանն ապտակել է ՀՀԿ-ական պատգամավորին:

833387.thumbՍ. Ավետիսյանը մեզ փոխանցեց, որ Շիրակի մարզում նորմալ քարոզարշավ է ընթանում, լինում են համայնքներում, լսում են բարձրաձայնած խնդիրները, որպեսզի վերջում ընդհանուր հայտարարի վերեն այն, ինչ կա ծրագրերում ու այդ խնդիրների լուծումներն էլ ընդգրկեն դրանց մեջ:

«Որևէ լարվածություն ես չեմ նկատել որևէ ռեյտինգային թեկնածուի միջև իրար նկատմամբ»,շեշտեց նա:

Վարդան Ղուկասյանն էլ հերքեց այս լուրերը. «Սուքիաս Ավետիսյանն իմ մոտիկն է, հետո էլ դուք մեռնո՞ւմ եք, որ Շիրակի մարզում խաղաղ է: Լրատվությունը մեռնո՞ւմ է, որ մեզ մոտ վիճակը լավ է, խաղաղ է: Ինչո՞ւ եք խառնում իրար»,-ասաց նա` հավելելով, որ ոչ մի լարվածություն չկա մարզում. «Մենք շատ խաղաղ ենք, համերաշխ ենք»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ