02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բա ՀՀ պետական լեզուն ո՞վ պետք է պահպանի. հարց Կարեն Կարապետյանին

Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպման սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, թե հայերը դարեր ի վեր անկախության մասին են երազել, անցել են «ֆանտաստիկ ճանապարահ» և երազել են ունենալ անկախ պետություն, որտեղ կարող են արժանապատիվ երկիր կառուցել: «25 տարի է անկախ պետություն ենք ստեղծել, բայց բոլոր խնդիրները, որ երազել ենք, լուծե՞լ ենք, ոչ: Այսօր հերթական անգամ կանգնած ենք ընտրության առջև պետք է որոշենք` վաղվա օրն ինչպիսն է լինելու»,-ասաց Կ. Կարապետյանը:

Վերջինիս հավաստմամբ` իրենքհստակ գիտեն, թե ինչպես են անելու, ումով:

Ապա Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրոզյանը հարց տալիս խնդրեց ուշադրություն դարձնել Երևանում մայրենի լեզվին: «Երևան քաղաքը դարձել է օտար լեզուների քաղաք, խնդրանքով ուզում եմ դիմել, որ Կրկեսի մոտի հյուրանոցը միայն անգլերեն լեզվով է, բա ՀՀ պետական լեզուն ո՞վ պետք է պահպանի: Կխնդրեի, որպեսզի ձեր հանձնարարությամբ և պարոն քաղաքապետի հանձնարարությամբ սեփականատիրոջն ասել, որ պետական լեզվ խախտում կա, կարգավորել: Երևանում ամեն քայլափոխի քաղաքում տեսնում ենք խանութների վրա open, hotel, motel, բա մեր լեզուն ի՞նչ պետք է լինի»,-հարցրեց նա:

«Ձեր հարցից հասկացա, թե ում եք ձայն տալու: Իրականում մեր հայ լինելը պահպանել ենք երեք սկզբունքների պատճառով՝ ընտանիքը, հավատքը և լեզուն: Կարևոր է , որ լեզուն պահպանենք, նույնիսկ սփյուռքահայության մեջ որ տեսնում ենք, կորցնում ենք, անհանգստանում ենք: Այդ իսկ պատճառով ,միանշանակ, դրան ուշադրություն դարձնելու ենք»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ լեզվի նկատմամբ իրենց վերաբերմունքը պիտի լինի ուշադիր, բայց քաղաքը նաև հյուրերի համար ընկալելի պիտի լինի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ