28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արփինե Հովհաննիսյանի հորդորը, թե ինչպես վարվել ընտրություն կատարելիս

«Մի քանի օր է, որ քարոզարշավն ընթանում է, ու մենք հասցրել ենք ներկայացնել այն հիմնական թեզերը, որոնց հիման վրա դրանք կառուցվում են: Հաճախ է նշվել, որ մենք ականջահաճո բաներ չենք ասելու, որ մեր ծրագիրն իրատեսական է, որ մեր քաղաքական թիմն ունի փորձառություն առաջ շարժվելու առաջ: Այսօր ցանկանում եմ խոսել իրատեսականի մասին»,-այսօր Էրեբունիում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց Արդարադատության նախարար, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը:

նա նշեց, որ իրատեսականություն ասելով հասկանում են վստահություն իրենց ու ժողովրդի մեջ: «Վստահություն ունենք մենք, ուզում եմ, որ դուք էլ ունենաք?,-նկատեց նա, ապա ընդգծեց, որ շատ քաղաքական ուժեր հայտարարում են, թե աշխատավարձերն ու կենսաթոշակների մի քանի անգամ բարձրացնելու են, իսկ ինքն ուզում է օբյեկտիվորեն հարցնել` ինչի հաշվին են բարձրացվելու: «Մենք ոչ մի բան ոչ մի բանին վնասելու հաշվին ծրագիր չենք կատարելու»,-հայտարարեց նա:

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ իրենք առաջ են գնում կոնկրետ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու ճանապարհով ու հենց այդպես էլ շարունակելու են: Նա հիշեցրեց, որ հուվարի 1-ից հարկային արտոնություններ են տրվել անհատ ձեռներեցներին: «Կոշկակարներ, դերձակներ հարկերից ազատված են, սա կոնկրետ քայլ է, կարո՞ղ ենք հիմա հայտարարել, որ հարկերից ազատելու ենք մի խումբ քաղաքացիների, որ բիզնեսը ծաղկի, այո, կարող ենք, բայց իրատեսակա՞ն է դա, ոչ»:

Նա նաև հավելեց, որ հիմա խոստումներ տալու ժամանակն է, իսկ քանի որ ՀՀԿ-ն իշխանություն է, իրենք ասում են միայն այն, ինչը հստակ գիտեն, թե ինչպես են անելու: «Հետևաբար, երբ ապրիլի 2-ին կգնանք ընտրության, հիշեք այս հորդորը, ընտրեք այն քաղաքական ուժին, որ վստահ եք, որ ինչ ասել է, իրագործելու է: Եկեք բոլորս միասին հավատանք, որ կարողանանք փոխել ու կերտենք այն իրականությունը, որ մենք ենք ուզում»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ