Փոստանջյանի քաղաքական ուժի կարգախոսը լինելու է «Դեպի Արարատ»
«Այս քաղաքական պլատֆորմը պետք է հիմք ստեղծի, որպեսզի մեր քաղաքացիները, որ գտնվում են Հայաստանում ու հնարավորություն չունեն մասնակցելու ընտրություններին, քվեարկելու կամ ընտրվելու, ունենան այդ իրավունքը»,-այսօր «Երկիր ծիրանի» կուսակցության առաջին համագումարի ժամանակ ասաց կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:
«Մենք դրա կարիքն ունենք, եթե մենք չենք օգտագործելու մեր մարդկային կապիտալը, ապա չենք կարողանալու ջախջախել այս ռեժիմը»,-նշեց նա: Ըստ պատգամավորի` Արցախը մեր նույն հայրենիքի մի մասն է, հետևաբար, պիտի ունենա մասնակցություն խորհրդարանի ընտրությանն ու առանձին միավոր չպիտի լինի:
Նա շեշտեց, որ պետք է գնահատական տրվի անկախ 25 տարիներին կատարված ապօրինություններին:
Այս քաղաքական ուժի կարգախոսը լինելու է «Դեպի Արարատ»: