05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ձեր վրա դոլար, թե եվրո շպրտենք”. քաղաքապետարանի մոտ կրքերը չեն հանդարտվում /վիդեո/

Այսօր հուլիսի 22-ին Երևանի քաղաքապետարանի մոտ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտասարդական միությունը: Երիտասարդները քաղաքային իշխանություններից պահանջում են անհապաղ կասեցնել հանրային տրանսպորտի 150 դրամով սպասարկումը:

Ակցիային ներկա էր նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ դաշնակցությունը կլինի ժողովրդի կողքին և երևանցիների համար ճակատագրական այս պահին կպայքարի բոլորի հետ միասին:

Արմեն Ռուստամյանի հետ կոնկրետ առաջարկներ քննարկելու համար զրուցեց Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, որը առաջարկեց ընտրել զրույցի քաղաքակիրթ տարբերակը և մի քանի մարդուց բաղկացած պատվիրակության հետ միասին թեման տեղափոխել քաղաքապետարանի պատերից ներս.

”Անցած անգամ շատ տհաճ բան եղավ, մեր վրա կոպեկներ շպրտեցին, ես ասեցի Ստյոպա Սաֆարյանին դուրս չգանք, ասեց էլ նման բան չի լինի, բայց նույնը էլի կրկնվեց”, -Արմեն Ռուստամյանին բացատրեց Ալբերտ Գևորգյանը:

“Ինչ եք ուզում, Ձեր վրա դոլար, թե եվրո շպրտենք”,-արձագանքեցին ակցիայի մասնակիցները:

Քաղաքապետարան մտնելու առաջարկը մերժվեց ակցիայի կազմակերպիչների կողմից.”Դաշնակցությունը կուլիսների հետևում չի գործում”,-ասացին: Մինչ քննարկումներ կազմակերպելը Արմեն Ռուստամյանը պահանջեց կասեցնել այս պահին գործող 150 դրամ ուղևվարձի կիրառումը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ