Քրեական գործ նախագահի թեկնածուի դեմ
Ֆրանսիայում քաղաքական սկանդալները չեն դադարում։ Հիմա էլ քրեական գործ է հարուցվել նախագահի թեկնածու Էմմանուել Մակրոնի նկատմամբ։ Նրան կասկածում են կոռուպցիայի մեջ՝ լինելով էկոնոմիկայի նախարար, նա, ըստ նախաքննության, 400 հազար եվրո է ծախսել իր գործուղումներից մեկի վրա։
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներից Ֆրանսուա Ֆիյոնը եւս ոստիկանների ուշադրության կենտրոնում է՝ նա էլ մեղադրվում է պետական միջոցների ապօրինի ծախսման մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա իր կնոջն ու բարեկամներին ձեւակերպել է իբրեւ պետական աշխատակից ու ստացել նրանց աշխատավարձերը, մինչդեռ նրանք ոչ մի օր չեն աշխատել։
Եւ վերջապես, նախագահի երրորդ թեկնածու Մարտին Լե Պենն էլ մեղադրվում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դաժանությունների լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ։ Նրան անգամ Եվրախորհրդարանի պատգամավորի պաշտոնից են զրկել։