«էդ ի՞նչ պիտի աներ 14 տարեկան երեխան, որ «Մակարովը» հանեին, կրակեին նրա վրա» . Ջրառատը շատ ջուր կխմի, եթե
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը համաձայն չէ քաղաքական գործիչների այն մեկնաբանություններին, թե վերջին շրջանում տեղի ունեցող դանակահարության, ծեծկռտուքի դեպքերի մեծ մասը ոչ մի աղերս չունի ընտրությունների հետ:
«Բացարձակ համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Վերջին օրինակն ասեմ՝ Ջրառատում տեղի ունեցած դեպքը. պարզ է, որ դա կապված էր ՕՐՕ դաշինքին Ջրառատ հրավիրելու հետ: Դա ո՞նց կարող է կապ չունենալ ընտրությունների հետ:
Այս ամենի դեմ մի հակաթույն կա. եթե իշխանությունները օպերատիվ հետևեն, պատժեն մեղավորներին, նման բաները շարունակական չեն լինի: Ջրառատում տեղի ունեցածը ցույց է տալիս՝ դա տարրական հանցագործություն էր: Ոստիկանության աշխատակիցը չի կարող հանել զենքը ու կրակել անչափահասի վրա, ոչ մի իրավունք չունի: Հիմա իշխանությունները ինչպե՞ս են բացատրելու Երանոսյանի եղբոր արարքը: Ես ինքս քաղաքացի եմ ու հարց եմ տալիս. էդ ի՞նչ պետք է աներ 14 տարեկան երեխան, որ պիտի «Մակարովը» հանեին, կրակեին նրա վրա, և դա անում է ոստիկանության ներկայացուցիչը: Իշխանությունը պիտի պատժի իր ներսում գտնվող հանցագործներին, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներին… Հանցագործները պիտի պատժվեն: Որոշները իրենցից ներկայացնում են ընդդիմություն, բայց է՛լի են գարծում հանցագործություն, այսինքն՝ պետք է պատժել հավասարապես, իսկ այս ամենի, այս խայտառակ դեպքերի մեծ մասը՝ Արագածոտն, Փարպի, Մասիս, Երևան… հիմնական մասը կապված է իշխանական թեկնածուների հետ», – նշեց Համբարյանը: