25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը` ՕՐՕ դաշինքի ու ՀՀԿ-ականի միջև եղած միջադեպից

Պետության շարժիչ ուժերից մեկը գործարար աշխարհն է, իսկ պետության հիմնական գործառույթներից մեկն էլ այն է, որ պետական կառավարման համակարգի կառավարիչներն իրենց գործունեությունը սկսեն ու հասկանան, թե ինչպես անեն, որ չխանգարեն: Այս մասին այսօր Նոր Նորքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Շատ կառավարիչներ կան, որոնց մոտ սկզբունք է, թե ինչպես անել, որ իրեն դիմեն, իրեն շնորհակալ լինեն, ինչը սխալ է»,-նշեց նա` հավելելով, որ բիզնեսմենը, քաղաքացին պետք է մինիմում տեսնի հարկայինին, նախարարին, վարչապետին:

Նա շեշտեց, որ իրենց ծրագրով` այս տարի 3.2 միլիարդ դոլարի ներդրում է լինելու, հստակ ֆիքսված են ֆինանսական աղբյուրները, կատարողները:

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ռիսկայնությունը մեր երկրում պակասի, մենք ամեն ինչ պետք է անենք, որ ներքին հարստությունն էլ լինի բավարար»,-ասաց նա: Ապա հիշատակելով Ջրառատում կատարված միջադեպը` Կ. Կարապետյանն ընդգծեց. «Զենքով մարդը կենցաղում վտանգ է ներկայացնում քաղաքացուն, պետք է հետևողական լինենք, որ իրավապահ մարմինները պատժեն, այսինքն, որպեսզի ներդրող լինի, որպեսզի աշխատատեղ լինի, շատ ոլորտներում անելիքներ ունենք, ու մեզանից պահանջվում է քրտնաջան աշխատանք»:

Նշենք, որ ՕՐՕ նախընտրական շտաբը քիչ առաջ շտապ հայտարարություն է տարածել, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով` այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

Իսկ երիտասարդներին գրավելու համար վարչապետն առաջարկում է  աշխատատեղերի ստեղծում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ