25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք ապրելու ենք մեր երազած երկրում»

«Ապրիլի երկուսին տեղի են ունենալի ԱԺ ընտրություններ. բոլոր քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը: Մենք ունենք մեր ծրագիրը, մեր տեսլականը, պարկերացումը: Մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքը, երկրի անվտանգությունն ապահեվելու համար մենք ունենք մեր տեսլականը», – այսօր Նոր Նորքում  նախընտրական քարոզարշավի շրջանակում ՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով զբաղեցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը:

Տարոն Մարգարյանն ընդգծեց՝ ՀՀԿ-ն փորձառու է ու ամուր կամք ունի. միայն ժողովրդի վստահության քվեն է պետք՝ ՀՀԿ-ի ծրագրերն իրագործելու համար: 

«Մենք վստահում ենք մեր ծրագրերին ու այն կառավարման մոդելին, որ ունենք այսօր: Մեզ ժամանակ է անհրաժեշտ:  Ե՛վ ես, և՛ իմ թիմակիցները բազմիցս  առիթ ենք ունեցե հանդիպել Նոր Նորքի բնակիչների հետ և իրականացրել ենք շատ ծրագրեր: Հավատալով, իրար վստահելով կառուցելու ենք մեր ուզած երկիրը:  Ընտրե՛ք այն քաղաքական թիմին, որն ունի փորձ: Մենք ապրելու ենք մեր երազած երկրում», – նշեց Երևանի քաղաքապետը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ