25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարևորը, թե ով է ֆինիշին առաջինը հասնում. Շարմազանով

«Եթե մամուլը, վերլուծաբանները ու որոշ գոծընկերներ խոսում են 2018 թվականի մասին, թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն, նշանակում է, որ բոլորն ընդունում են, որ ընտրություններում հաջողություն է ունենալու Հանրապետականը, նշանակում է գիտակցում են, որ ՀՀԿ-ն է մեծամասնություն կազմելու: Ես շնորհակալ եմ վերլուծաբաններին, լրագրողներին նման տեսակետի համար, ու սա նաև պարտավորեցնող է: Իսկ թե 2018-ին ինչ կլինի, հանրապետության նախագահը խոսել է, ես կոռեկտ չեմ համարում այլ մեկնաբանություն անել»,-անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ ասվում է, որ եթե իշխող Հանրապետականը հաջողի առաջիկա ընտրությունների ժամանակ, վարչապետը կվերընտրվի` ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է սոցիոլոգիական հարցումներին, թե «Ծառուկյան» դաշինքն ավելի շատ ձայն կարող է ունենալ, քանի ՀՀԿ-ը, ապա ԱԺ փոխնախագահը նկատել է. «Քաղաքականությունը մարաթոնյան վազքարշավ է, ու կարևորն այն չէ, թե ով է սկզբում առաջինը, կարևորը, թե ով է ֆինիշին առաջինը հասնում, իսկ ֆինիշին առաջինը հասնելու համար պետք է ճիշտ հաշվարկես քո հնարավորությունները»:

Է. Շարմազանովն ընդգծել է` սոցիոլոգիակaն տվյալները բավարար հիմք են ստեղծում, շատ լավ պայմաններ են ստեղծում, որ որ ՀՀԿ-ը մեծամասնություն գրանցի, իսկ դրա համար, ըստ նրա,  անհրաժեշտ է, որ իշխող կուսակցությունը շատ լավ աշխատի:

ՀՀԿ խոսնակն ասել է նաև, որ իրենց կողմից ներկայացվել է փոփոխությունների ծրագիր. «Մենք ոչ թե խոսում ենք փոփոխությունների մասին, այլ ներկայացնում ենք այդ փոփոխությունների ծրագիրը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ