27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ եղավ Սերգեյ Դանիելյանի ՔԱՔ-ը

Դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությամբ ստեղծված Քաղաքացիական ակտիվ քայլ կուսակցությունն այդպես էլ մնաց վիրտուալ տիրույթում: Henaran.am-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ կուսակցությունը շարունակում է իր աշխատանքները վիրտուալ տիրույթում, գրանցումներ է կատարում: «Բավականին շատ գրանցված մարդ կա, ու դեռ շարունակում ենք գրանցումը»,-նշեց նա:

Հարցին, թե ինչո՞ւ որոշեց այդպես էլ չմասնակցել ընտրություններին և չգրանցել կուսակցությունը, նա պատասխանեց, որ գրանցման համար բավական շատ փաստաթղթեր են պետք, իսկ ինքը դրա ժամանակը չունի: «Ես զահլա չունեմ էտքան: Բացի այդ, եթե մի քանի հոգով գնալու էինք, նստեինք մյուսների հետ ու ոչինչ չփոխեինք, ի՞նչ իմաստ կար: Ես չեմ փորձում մտնել քաղաքականության մեջ»:

Նա ընդգծեց, որ իշխանությունը քննադատում է ընդդիմությանը, վերջինս էլ` իշխանությանը, իսկ իմ նպատակն այս վիճակի իրական ներկայացումն էր:

Ինչ վերաբերում է ընթացքիկ քարոզարշավին, ապա Սերգեյ Դանիելյանը չի հետևում, քանի որ հետաքրքիր չէ, զբաղված է, սակայն խոստացավ այդ մասին տեսանյութ նկարել ու տեղադրել համացունցում:

«Վատ ծրագիր երբեք չի լինում, կյանքի չեն գալիս, ոնց որ տեսնում եք, այդ պատճառով էլ ծրագրերն էլ չեմ կարդում»:

Հարցին, թե առաջադրված 9 քաղաքական ուժերից որևէ մեկն իր սրտով չէ՞, Ս. Դանիելյանը պատասխանեց. «Երևի «Ելքին» ընտրեմ, էտ տղեքին ճանաչում եմ, Նիկոլը, բան վատ տղերք չեն »:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ