Ի՞նչ վիճակում են Ջրառատում վիրավորվածները
Ջրառատ գյուղում վիրավորված երեք քաղաքացիները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
«Էրեբունի» ԲԿ Գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վիրավորների վիճակը կայուն է:
«Ջրառատ գյուղից տեղափոխվել է 3 վիրավոր՝ Արայիկ Մելքոնյանը, Մելիք Մելքոնյանը եւ Հակոբ Մելքոնյանը: Նրանցից մեկը ունի հրազենային վնասվածք , մեկը սուր ծակող գործիքով վնասվածք , մեկը՝ կոտրվածք»,հայտնել է ԲԿ Գործադիր տնօրենը:
Հիշեցնենք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: