20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սեյրան Օհանյանը՝ Ջրառատի կրակոցների մասին

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված  հարձակում են գործել  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

Վայոց Ձորի մարզում քարոզարշավ իրականացնող ՕՐՕ դաշինքից Սեյրան Օհանյանը այս մասին տեղեկացել է Վայոց ձորի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ:

«Ես հանձնարարել եմ, որպեսզի մեր գործընկերները զբաղվեն դրանով և մինչև վերջ պարզաբանեն: Ինչքան գիտեմ՝ այդ կոնֆլիկտային իրավիճակը շարունակվել է դպրոցում, հետո գյուղամեջում, և զենք է կիրառվել, դրանից ավել ես չգիտեմ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե կա՞ն վիրավորներ, Օհանյանը պատասխանեց՝ «Ասում են, որ կան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ