27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչի վրա է հույսը դրել Վանաձորի քաղաքապետը

«Իրենց հույսն այն է, որ մյուս ուժերը կոալիցիա կկազմեն, ու այդ կոալիցիա կգնա նիստերի: Իսկ մյուս ուժեչը դուք գիտեք որոնք են, թող այդ ուժերը հրապարակային բացառեն կոալիցիան ՀՀԿ-ի հետ, իրենք էլ նման բան չեն ասի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն` անդրադառնալով Վանաձորում շրջանառվող լուրերին, թե ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Վանաձորի ավագանու նիստերը կայանալու են:

Է. Մարուքյանը հայտարարեց, որ նախապես էլ ասել են, հիմա էլ ինքն է ևս մեկ անգամ ընդգծում` ԼՀԿ-ի ավագանու խմբակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու: «Մենք հրապարակային բացառում ենք դա»:

Հարցին, թե հաստա՞տ է, որ իրենք առաջինը չեն գնալու նիստերին մասնակցելու, նա պատասխանեց. «Մենք հայտարարել ենք, որ եթե քվորում կապահովվի, մեր բոյկոտն անիմաստ կդառնա, բայց եթե ապահովվի, այդ մարդկանց հաշվին է լինելու, թող ապահովեն»:

Հիշեցնենք, որ Վանաձորում ավագանու 3 խմբակցությունները` ԼՀԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՎԿ-ը բոյկոտել են ու չեն մասնակցում նիստերին, քանի որ Մամիկոն Ասլանյանին ընտրված քաղաքապետ չեն համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ