Հետընտրական անակնկալներ. Իրատես
Նախընտրական գործընթացներում մեկ բան խիստ ակնհայտ էր վարկանիշային կոչված
ընտրակարգը ոչ միայն անհասկւսնալի միքս է, այլ բավականին լուրջ խութեր ունի, որն առաջին հայացքից հնարավոր Է և հաղթանակ ապահովի ՀՀԿ-ի, իսկ իրականում օրվա ցանկացած իշխանության համար, քւսնզի ռեյտինգն այսօր տեղերում բւսցառապես ասոցացվում է ոչ թե գաղափարաինտելեկաուալ վարկի հետ, այլ, ինչպես «իմաստունորեն» նկատել Է Ռոբերտ Քոչարյանը՝ «զոռբայության ու փողի», ինչի հզոր նախահիմքերն էլ, ի դեպ, դրվել են հենց նրա իշխանության տարիներին։
Սակայն անցնենք առաջ՝ արձանագրմամբ. ճիշտ է, մինչ այս պահը, թեկուզ շատ մեծ դժվարությամբ,
հնարավոր եղավ զսպել ռեյտինգային «հեղինակությունների» միջև սկսված «վենդետաները», սակայն ինչ կլինի առւսջիկայում և բուն ընտրության օրը, դժվար է կանխագուշակել։
ա) Այնուհանդերձ, որոշակի հետընտրակւսն դետոնատոր վարկանիշային ընտրակարգը ունի, չնայած երբեք լուրջ զւսրգացումների հիմք չի դառնա, բայց «օգնել», որ շահագրգիռները տաքացնեն դրա վրա իրենց ձեռքերը, ինչպես և տաքացրին այս օրերին, բացառել պետք չէ։
բ) Հաջորդ անակնկալը, հնարավո՞ր է՝ ապրիլի երկուսին քվեատուփերը բացվեն, և պարզվի, որ ՀՀԿ-ն չի «խփել» այնքան, որքան պետք է։ Քիչ հավանական է, սակայն երբեք մի ասա՝ երբեք։ Մանավանդ որ ունենք 2013-ի փորձը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը գրեթե ոչինչ չէր արել, բացի ընտրողներին ձեռքով բարևելուց և Վլադիմիր Գասպարյանին Զորավար անվանելուց, մեկ էլ ու քառասուն տոկոս ձայն ստացավ, ընդ որում՝ երկու պատճառով. առաջին՝ ժողովուրդը խիստ հոգնած էր իշխող ուժից, եւ երկրորդ՛ լուրջ սաբոտաժ եղավ՝ թե «փարդի քամակում» խաղացող ուժերի, թե իշխանական թիմի «վւոակների» մասով։
Ի դեպ, նախընտրական այս փուլում ապահաշվարկ տեղի ունեցավ նաև «փարդի քամակում» խաղացող–«վտակների» մոտ, որոնք խաղի մեջ էին մտել մաքսիմում և մինիմում ծրագրերով։ Մաքսիմումը, ասել ենք, պետք էր ընդդիմադիրների լուրջ բլոկ ստեղծել, նրանց մեջ՝ Սամվել Բաբայանի կողմից ղեկավարվող ՕՐՕ դաշինքը, որոնք պետք է միասին հանդես գային ԲՀԿ-ի՝ «Ծառուկյան» դաշինքի հետ, ինչը տեղի չունեցավ, հընթացս պարզվեց, որ 2018-ի հարցում ՀՀԿ «վտակների» և ՕՐՕ-ն մոդերացնողների թիրախները տարբեր են. «վտակները» պայքարի են ելել Կարեն Կարապետյանի դեմ, և իրենց դեմարշը քողարկում էին, թե՝ իբր իրենք ցանկանում են, որ 2018-ին վարչապետացվի Սերժ Սարգսյանը, եթե ոչ, իրենք Կարեն Կարապետյանի թեկնածությունը մերժում են ու ու սեփական խաղն ունեն:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: