03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Հեշտ չի լինելու»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում   անդրադարձել է  Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի խաղի մասին:

«Բարդ օրացույցը չի անհանգստացնում մեզ: Պետք է պատրաստ լինենք այս հանդիպմանը: Բոլորը գիտեն՝ հեշտ չի լինելու: Մենք գիտենք՝ ինչպես պետք է խաղալ եւ հույս ունենք հասնել լավ արդյունքի: Ստիպված ենք խաղալ բոլորի հետ: Կարեւոր չէ՝ խաղում ենք տանը, թե՝ դրսում: Ամենակարեւորը լավ խաղ ցուցադրելն է:

Անիմաստ է խուսափել «Չելսիի» հետ խաղալուց, քանի որ, ամեն դեպքում, նրանց կարող ես հանդիպել եզրափակիչում: Կարծում եմ՝ ավելի լավ է նրանց հետ խաղալ հիմա՝ տեսնելով կարող ես հաղթել, թե՝ ոչ, իսկ հետո շարժվել առաջ: Շատ կարեւոր է պայքարը շարունակել 3 մրցաշարերում»,-  Մխիթարյանի խոսքերը մեջբերում է standard.co.uk-ը:

Հիշեցնենք՝ «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա այսօր՝  Երեւանի ժամանակով 23:45-ին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ