Ռոբին Հուդ կդառնա՞
«Ես ինքս էլ տնտեսական ծրագիր կազմող եմ եղել, քանի որ «Հայկական վերածնունդ»-ի տնտեսական ծրագրերի բաժնի ղեկավարն եմ, պետք է ասեմ՝ տնտեսական ծրագրի կետերի իրագործման համար տվյալ ուժը պիտի ունենա բացարձակ իշխանություն, լծակներ պիտի ունենա, որ կարողանա կյանքի կոչել դրանք: Մեր ծրագրերի իրագործելիությունը բարդ կդառնա, եթե կուսակցությունը կոալիցիայի անդամ դառնա, այսինքն՝ տվհալ կուսակցության ծրագրերը արդեն փոքր տեսակարար կշիռ են ունենում այդ դեպքում», – այսօր լրագրողների հետ զրույցում նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նա նշեց՝ մեր ԱԺ-ում անգամ շատ հետաքրքիր ու լավ գաղափարները կարող են տապալվել:
Տնտեսագետը շեշտեց՝ ՀՎԿ-ի տնտեսական ծրագրերից ինքը կառանձնացներ շքեղության հարկին վերաբերող կետը. դա կարող է արդյունավետ լինել բյուջեն լցնելու համար:
«Այսինքն՝ հարուստները պիտի ավելի շատ հարկվեն: Դա կոչվում է նաև Ռոբին Հուդի հարկ կամ հարուստների հարկ: Այն կոչվում է Ռոբին Հուդի հարկ, քանի որ, ինչպես նայտնի է, Ռոբին Հուդը հենց հարուստնրի փողերն էր վերցնում», – մանրամասնեց տնտեսագետը: