Ազատեք բանակը վատ գեներալներից. ՊՆ-ում թեժ էր /տեսանյութ/
Օրերս «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» կազմակերպության ազատամարտիկները հանդիպեցին Պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Վիգեն Սարգսյանի հետ :
Վիգեն Սարգսյանը պատասխանեց ազատամարտիկներին հուզող հարցերին, որոշ դեպքերում լուծումներ առաջարկելով: Վիգեն Սարգսյանը ընդգծեց, որ ինքը չի պատրաստվում ընտրություններից առաջ անիրագործելի խոստումներ տալ:
Վովա անունով ազատամարտիկը բարձրացավ ամբիոն և նախարարին ասաց, որ կարևոր բան ունի ասելու: Նա սկզբում խոսեց հայերեն , ապա նշեց, որ պետք է ասելիքը բարձրաձային ռուսերեն լեզվով, քանի որ հայերեն լավ չի կարողանում խոսել:
«Ազատեք բանակը վատ գեներալներից, որոնք ուսադիր են կրում ու չեն գիտակցում դրա արժեքը»,-պահանջեց ազատամարտիկը:
Արդեն հայտնել ենք, որ հանդիպումը անցել է բավականին «թեժ», ֆորմալ շրջանակից դուրս եւ նախարարին բուռն ու անսպասելի հարցեր են ուղղվել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մյուս հրապարակումներին ծանոթացեք հետևյալ հղումներով՝