25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես գործի մարդ եմ և ուզում եմ իմ գործով կանգնել ձեր կողքին․ Սամվել Սանամյան

Մարտի 11-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում շարունակվել են 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական հանդիպումներն ընտրողների հետ։ Նշենք, որ երեկ պատգամավորի թեկնածուն հանդիպում էր ունեցել նաև Կոտայքի մարզի Արտավազ համայնքում։

Հրազդանի Միկրոշրջան թաղամասի ընտրողների խոսքով՝ 2017-ին ձևավորվելիք Ազգային ժողովը լինելու է նոր զարգացումների, նոր առաջընթացի խորհրդարան, ուստի իրենք պատրաստվում են ակտիվորեն մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին։ Ներկաները հույս էին հայտնում, որ Սամվել Սանամյանը կդառնա իրենց տարածաշրջանի արժանի պատգամավորը, որը Կոտայքի մարզի, մասնավորապես, Հրազդանի տարածաշրջանի խնդիրները կբարձրացնի օրենսդիր մարմնում, երկրի տարբեր ատյաններում և կհասնի դրանց լուծմանը։

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, դիմելով թաղամասի բնակիչներին, նկատեց, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր մոտեցումներ է ցուցաբերում տնտեսության զարգացման հարցում։ Մասնավորապես, 2017թ. Հրազդան քաղաքում ծրագրված է 11 միլիարդ դրամի ներդրում կատարել՝ զարգացնելով տարբեր ճյուղեր։ Նախատեսված է բացել նոր աշխատատեղեր։ Արամ Դանիելյանը նշեց, որ կառավարության ղեկավարի թիմի անդամ է նաև իրենց պատգամավորի թեկնածուն՝ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանը։ «Սամվել Սանամյանը մեծ ճանապարհ անցած մարդ է, մաքուր կենսագրություն ունի և կանգնած է Հրազդանի ու հրազդանցու կողքին, և ձեր ձայնը տալով պարոն Սանամյանին՝ միասին կգտնենք բազմաթիվ խնդիրների լուծումները»,- ասաց քաղաքապետը։

Ներկաներից Սուսաննա Կոտինյանի կարծիքով՝ գեներալ-մայորի կոչում ստացած և իր ուժերով բարձունքների հասած պատգամավորի թեկնածուն շատ գործ կարող է անել նաև օրենսդիր մարմնում։

Միկրոշրջան թաղամասի բնակիչ Իրինա Ջալադյանը շեշտեց, որ շատ ուրախ են, որ հենց Սամվել Սանամյանն է իրենց ներկայացուցիչն ու պատգամավորի թեկնածուն։ «Հետևելով Ս. Սանամյանի անցած ուղուն՝ շարքային ինժեներից մինչև ամենաբարձր պաշտոններ, կարող ենք միայն հարգանքով լցվել։ Սրանք խոսուն փաստեր են, որոնք նրա նպատակասլացության մասին են վկայում։ Այս օրերին մենք շատ ենք լսում բարձրագոչ խոսքեր՝ կենսաթոշակների բարձրացում, պայմանագրային բանակ, ավանդների վերադարձ։ Բայց նման բաներ խոստացողները ժամանակին եղել են իշխանության ղեկին։ Ինչո՞ւ այն ժամանակ այդ ամենը չեն իրականացրել։ Մենք խելացի և շատ բարդ իրավիճակներ վերապրած ժողովուրդ ենք, և մեզ անհնար է նման խոստումներով խաբել։ Շատերը ցանկանում են պատգամավոր դառնալ, որովհետև նրանց հարկավոր է իշխանություն, լծակներ։ Անկեղծ լինենք, պարոն Սանամյանն ամեն ինչի հասել է։ Նրան պատգամավորական աթոռը պետք է ոչ թե իր, այլ մեզ աջակցելու համար»,- նշեց Իրինա Ջալադյանը։

Մանկավարժ Մինաս Պետրոսյանն էլ իր խոսքում նկատեց, որ պետականության կառուցումը երկարատև գործընթաց է, և միայն բարեփոխումների շնորհիվ է հնարավոր կայացումը. «Հիմնախնդիրները լուծվում են միայն ասիճանաբար։ Այդ հիմնախնդիրները կարող են լուծել մարդիկ, ովքեր ունեն կենսագրություն, ովքեր կայացած անձնավորություններ են, ովքեր իրենց խնդիրներն արդեն լուծել են և պատրաստակամ են լուծելու հանրության պրոբլեմները։ Այդպիսի անձնավորություն է Սամվել Սանամյանը»։

Աժ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանը, դիմելով ընտրողներին, փաստեց, որ այսօր կան դժվարություններ, հոգսեր, ավարտին չհասցված գործեր, սակայն նկատեց նաև, որ չի սխալվում միայն ոչինչ չանողը, իսկ սխալները կարելի է շտկել ու առաջ շարժվել։ Ըստ պարոն Սանամյանի՝ պատգամավոր ընտրվելու դեպքում աշխատելու է տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ժողովրդի հոգսը համագործակցաբար լուծելու համար։ «Գործադիր և օրենսդիր մարմինները չպետք է կտրվեն իրարից։ Ժողովրդի առաջ քաշած հարցերը պետք է ներկայացվեն գործադիր իշխանություն, և այդ հարցերն Ազգային ժողովում պետք է վերածվեն օրենքների։ Ես ավելի շատ գործի մարդ եմ, հռետոր չեմ։ Եվ ուզում եմ իմ գործով կանգնել ձեր կողքին։ Եթե դուք ձեր ձայնը տաք ինձ, ես կլինեմ ձեր մեջ, ձեզանից մեկը։ Եվ հինգ տարի հետո հանդիպելով՝ պարզ ճակատով եմ նայելու ձեզ»,- ասաց Սամվել Սանամյանը։

unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ