25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Փողը կտան` կառնեն»

Այսօր  Արարատի մարզի Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ  «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նշեց՝ մենք ունենք պատգամավորներ, որ 25 տարի  ԱԺ-ում են, բայց 25 բառ չեն ասել այնտեղ:

«Նրանք որդեգրել են հետեւյալ գործելաոճը, ցուցակագրեմ, փողը տամ, գնամ էնտեղ նստեմ: Ազգի խնդիրները բարեգործությամբ, ցուցակագրելով, գնալ էնտեղ նստելով չի լուծվում: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ապրիլի 3-ին կյանքը վերջանում է, աշխարհի վերջն է, երբ մտածում են՝ ինչ անենք մի բան պոկենք տանենք: Այդ մի քանի հազար կաշառքը որ բաժանես 5 տարվա մեջ, մի քանի լումա է անում»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաև ընտրակաշառքներին. «Փողը կտան, ձայները կգնեն, եւ իրենք չեն էլ տուժում, որովհետեւ եթե շաքարավազը 50 դրամով թանկացել է, երկու ամսվա կտրվածքով գերշահույթը կազմում է մոտ 2 մլն դոլար: Ի՞նչ է եղել, մի միլիոնը մտան ժողովրդին, մեկն էլ կդնեն իրենց գրպանը»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ