05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շատ թեկնածուների զոռով են ուղարկել մասնակցելու

«Այսօր ընտրություններին մասնակցողների զգալի մասը ընդհանրապես չկային և սնկերի պես հայտնվեցին, մի մասի դեմքից երևում է նույնիսկ, որ իրենց զոռով են ուղարկել մասնակցելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար, PR-խորհրդատու Հայկ Կիրակոսյանը: Ըստ նրա  պատգամավորության շատ թեկնածուներ ուղղակի դերասաններ են, այն էլ վատ դերասաններ:

Ըստ նրա՝ այսօր քաղաքական ուժերը կիրառում են նույն տեխնոլոգիաները, որոնք, բերում են նույն արդյունքների և որոշ առումով էլ՝ նկատելով հասարակության անտարբերությունը հրահրում են որոշակի կոնֆլիկտներ հանրային ուշադրություն գրավելու համար:

Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանն էլ հավելեց, որ այսօր քաղաքական ուժերը ընտրողի մասին լուրջ չեն մտածում, չեն ուսումնասիրում, թե ինչպիսի  հոգեբանական վիճակում են: «Շատ քանակով մարդկանց երկար ժամանակով անհնար է խաբել, անցյալի մեր փորձը թույլ է տալիս, որ մենք ճիշտ որոշում կայացնենք: Մարդիկ մոռանում են, որ ընտրությունից հետո կյանք կա, մարդկային հարաբերությունները անհամեմատ ավելի բարձր են, քան որև բան»,-ասաց նա:

ՌԴ Ստի հետազոտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ, պրոֆեսոր Գոռ Սարգսյանն էլ նշեց, որ սուտը բացահայտել հնարավոր է կոմպլեքս հետազոտության արդյունքում:

«Սուտը ստրես է, բայց ամեն ստրես դեռ սուտ չէ: Չկա այնպիսի մի ժեստ, որից կարելի է ասել թե մադը ստում է»,- ասաց նա և նշեց, որ իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ և չեն  ուսումնասիրում, թե քաղաքական գործիչները ստում են թե ոչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ