«Ընտրակաշա՞ռք. տենց բան չկա, մոռացե՛ք»
«Մեր համայնքում տարբեր քաղաքական ուժեր եկել են, քարոզարշավի շրջանակում ներակայացրել իրենց ծրագրերը: Չկա մի քաղաքական ուժ, որի նկատմամբ մենք տրամադրվածություն, կամ որ մեկին ասենք՝ եկե՛ք, մյուսին ասենք՝ մի՛ եկեք: Մարդիկ փողոց են դուրս գալիս, բոլորին էլ լսում են: Կռիվներ ու վեճեր չեն լինում», –Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը:
Վերջինս շեշտեց՝ գյուղացիների հետ, բնականաբար, հաճախակի հանդիպում է, զրուցում և գիտի՝ իրենց համայնքում ընտրակաշառք չեն բաժանում:
Սերյոժա Պետրոսյանին մեր հարցը նույնիսկ զարմացրեց, որ հարց ուղղեցինք՝ փորձելով հասկանալ՝ Այգեպատ համայնքում լուրեր պտտվո՞ւմ են ընտրակաշառք բաժանելու ու ստանալու մասին:
«Ընտրակաշա՞ռք. տենց բան չկա, մոռացե՛ք», – ասաց համայնքապետը ու հավելեց՝ Այգեպատ համայնքի բնակիչները քաջ գիտակցում են, որ քվեն վաճառել չի կարելի: