06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Դա խնդիր չէ, ցանկության դեպքում այդտեղ էլ կառաջադրեինք. Արամ Մանուկյան

«Դա խնդիր չէ, ցանկության դեպքում այդտեղ էլ կառաջադրեինք հանձնաժողովի ներկայացուցիչներ, սակայն այդ տեղամասերում, որտեղ չունենք հանձնաժողովի անդամներ, փոքր տեղամասեր են»,-Henaran.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով ԿԸՀ-ի հայտարարությանը, որ ՀԱԿ-ը նշանակումներ չի կատարել 126 տեղամասային ընտրական հանձնաժողովներում: «Այն տեղերում, ուր չենք նշանակել հանձնաժողովի անդամներ, այդ բացը վստահված անձանց ու դիտորդների միջոցով կլրացնենք»։

Ըստ ԿԸՀ տվյալների` բոլոր 2009 տեղամասերում հանձնաժողովի անդամների հայտերն ամբողջությամբ լրացրել է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 126 տեղամասային ընտրական հանձնաժողովներում, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ