29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բունդեսթագի փոխնախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հյուրն էր

Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները առաջընթաց  եւ զարգացում են ապրում` բարի արգասիքներ բերելով երկու ժողովուրդներին:

Նորին Սրբությունը նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների առավել խորը ընկալմանը` գոհունակություն հայտնելով տարածաշրջանում խաղաղության կայունացմանն ու առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղվող ջանքերի համար:

Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը բերեց փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում իր ունեցած կարեւոր ներդրման համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Քույր Եկեղեցիների կապերին ու համագործակցությանը, եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գործում հոգեւոր առաջնորդների դերակատարությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Բունդեսթագի փոխնախագահը խոսեցին նաեւ ազգային ինքնության պահպանության գործում Եկեղեցու առաքելության մասին:

Հանդիպմանը ներկա էր Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ