Թարմ արյան կարիք կա. ռուս ազատամարտիկը՝ Վիգեն Սարգսյանին
«Այլազգի եմ ու վատ հայերենով եմ խոսում, կանտուզյա տարած ու վիրավոր տղա եմ, բայց ասելու բան ունեմ»,-Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին դիմեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության և նախարարի հանդիպմանը ներկա տղամարդը:
Ցավոք, Henaran.am-ի թղթակիցը չկարողացավ առանձին զրուցել ազատամարտիկի հետ:
«Երեխեքս ինձնից պահանջում են, ասում են, որ արյուն եմ տվել: Պարոն նախարար, ես չնայած վատ հայերեն եմ խոսում, բայց այս երկրի համար արյուն եմ տվել: Այս երկիրը հիմա թարմ արյան, ասածս նոր սերնդին է վերաբերվում, կարիք ունի: Ես փողոցում եմ ու տուն չունեմ: Երեխեքս ինձ մեղադրում են»,-ասաց տղամարդը, որը մեր տեղեկությամբ ռուս էր:
Նախարարը լսեց ազատամարտիկին ու նկատեց.«Ես վատ հայերենն էլ եմ հասկանում: Նախընտրական խոստումներ չեմ տալիս, ես իրատեսական բաներից կարող եմ միայն խոսել, բայց լավ հասկանում եմ Ձեզ: Կամավոր գնալուց հաստատ բնակարանի մասին չեք մտածել ու գիտեմ, որ պետք լինի էլի կգնանք, բայց հիմա բանակարնի հարց եք բարձրացնում….»:
Նախարարը խոստացավ իր ուժերի ներածի չափով մտածել այս կարգի հարցերի շուրջ: