20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ես պատրաստ եմ աշխատել իմ ժողովրդի համար, համագործակցել յուրաքանչյուրի հետ. Արման Բաբլոյան

Սիրելի´ բարեկամ,

Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար և անվտանգ պետություն:

Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից տարածքային ընտրական ցուցակով առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանները: Երկար տարիներ աշխատելով առողջապահության ոլորտում` մշտապես օգտակար և հասանելի եմ եղել, աջակցել եմ յուրաքանչյուրին, ով դիմել է ինձ և արձագանքել բարձրացրած տարատեսակ հարցերին: Ինձ համար մեր երեխաների և բնակիչների առողջության խնդիրները եղել են կարևորագույններից: Չեմ մոռացել նաև իմ գործընկերներին հուզող խնդիրների մասին, պայքարել և ներդրել եմ նրանց բարեկեցությանն ուղղված ծրագրեր և աջակցել իմ հնարավորության սահմաններում: Աջակցությունս չի սահմանափակվել միայն առողջապահության ոլորտով: Ջանք եմ դրել, որ լուծվի իմ բնակչի, իմ գործընկերոջ, իմ ընկերոջ և հարազատիս կարևոր խնդիրները նաև այլ ոլորտներում: Ես պատրաստ եմ աշխատել իմ ժողովրդի համար, համագործակցել յուրաքանչյուրի հետ, ով միտք ունի քարը քարի վրա դնել մեր երկիրը շենացնելու գործում:
Ցանկանում եմ`ամեն ոք երաշխիք ունենա, որ իր երեխաներն ապրելու են առաջադեմ ու ապահով Հայաստանում:

Իմ կարգախոսն է՝ առողջ մանկություն, առողջ և բարեկեցիկ հասարակություն՝ հզոր պետություն:

Հարգանքով՝
Արման Բաբլոյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ