20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ճիշտ չէ պոպուլիզմ որակումը. Ա. Մարտիրոսյան

«Հայաստանում, ցավոք սրտի, տնտեսությունը ոչ թե անկախ մի ճյուղ է, այլ քաղաքականությանը կցված է, քաղաքականույթյունն է որոշում տնտեսությունը, դաշտը սարքել են մոնոպոլ, դա էլ հերիք չէր, հիմա էլ ամբողջ քաղաքական համակարգը տանում են ժառանգական փոխանցման»,-այսօր նախընտրական ծրագրերի քննարկման ժամանակ ասաց ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ իրենց ծրագրի տնտեսական մասի իրագործման դեպքում կարող են հասնել նրան, որ փոքր ու միջին բիզնեսը սկսի զարգանալ, իսկ սա էլ կնպաստի, որ արտագաղթի տեմպերն ընկնեն:

«Երկար ժամանակ ունեցել ենք կադրային բազան թեթև արդյունաբերություն զարգացնելու համար, հիմա էլ, բարեբախտաբար, կան որոշ ձեռնարկություններ, որ արտասահմանի հետ աշխատում են, պետք  է լայն հանարվորություններ տանք, որ թեթև արդյունաբերությունը զարգանա»,-նկատեց նա:

Հարցին, թե արդյոք պոպուլիստական չէ իրենց ծրագիրը, և եթե ոչ ինչու ՀՀԿ-ն չի իրագործում այդ քայլերը, նա պատասխանեց. «ՀՀԿ-ն ամեն ինչ էլ ունի, կարողություններն էլ ունի, ոչ թե չի կարողանում, այլ հակառակյն է անում, ՀՀԿ-ն ամբողջովին հակառակն է անում, և իր աշխատանքի շնորհիվ է աղքատությունն ու ՓՄՁ-ների վիճակի վատացումը:

Ճիշտ չէ պոպուլիզմ որակումը, բոլոր բացասական երևույթները ձևավորվում են սահմանում, եթե մաքսակետերում նորմալ աշխատանք է լինում, եթե սոխի անվան տակ պոմիդոր չեն ներմուծում, որը թույլ չի տալիս ջերմոցային տնտեսությունները զարգանալ, եթե մարդկանց թույլատրում են նորմալ ապրանք ներմուծել, մրցակցություն է զարգանում, սա չի կարելի պոպուլիզմ անվանել, նման կերպ շուկայում միանգամից կերևա փոփոխությունը»:

Հարցին, թե որքան է իրենց ծրագրերի իրագործման համար բյուջետային ծախսը, Ա. Մարտիրոսյանն ասաց, որ նման հաշվարկ չկա, բայց այն քայլերը, որ նախատեսում ենք, որևէ ձևով վնաս չեն տա բյուջեին, եթե ստվերը կրճատվում է, յուջեն չի կարող տուժել, եթե չավելանա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ