18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Պետք է աշխատող մարդու համար ստեղծենք բարենպաստ միջավայր. Կարեն Կարապետյան

Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են կառուցելու այնպիսի երկիր, որ ապագա սերունդը երբևէ չմտածի այն լքելու և արտերկիր տեղափոխվելու մասին, այնպիսի երկիր, որով բոլորը կհպարտանան: Այս մասին Սիսիանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Պետք է կառուցենք այնպիսի պետություն, որ անկախ նրանից՝ դա կլինի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՞, թե սովորական քաղաքացու երեխան կամ թոռը, չի մտածի այստեղից գնալու մասին: Մենք հասկանում ենք, թե ինչ ծանր լուծ, բեռ ենք վերցնում մեզ վրա և այդ գործում ներկայանում ենք մեր պատասխանատվությամբ և անհանգստությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ երկրի հիմնական կապիտալը մարդն է, որի համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ լիարժեք կարողանա օգտագործել իր ամբողջ ներուժը: «Պետք է աշխատող մարդու համար ստեղծենք բարենպաստ միջավայր»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Խոսելով պետական կառավարման համակարգի մասին, վարչապետն ընդգծել է, որ այն դեռևս լիարժեք կայացած չէ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ