Էտ հարցը հանրապետականներին տուր. Սեյրան Օհանյանը գրկեց տիկնոջը
Այսօր՝ մարտի 10-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Կոտայքի մարզի Հաճն քաղաքում երկու տարեց կին մոտեցան դաշինքի առաջին համարի թեկնածու, նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
«Օհանյան ջան, բա մեր թոշակը երբ է բարձրանալու: Տղա ջան, սենց ապրել չի լինի: Ժամանակին խի՞ չարեցիր»,-հարց ուղղեցին կանայք: Սեյրան Օհանյանը գրկեց տարեց կնոջը և խոստացավ ընտրվելու դեպքում օգնել: Հավաքի մասնակից մի տղամարդ էլ դիմելով կնոջn` ասաց.« Էտ հարցը հանրնապետականներին տուր, երբ որ գան»: