20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Անկեղծ զինվորականի խոսք՝ կյանքս հայրենիքին պատիվս ոչ մեկին»

«Մենք առանց Ձեզ չենք կարող հասնել հաջողությունների: Մեր խնդիրը արմատական բարեփոխումներ իրականացնելն է: Մեզ հմուտ կառավարիչներ են պետք»,-այսօր՝ մարտի 10-ին Կոտայքի մարզի Հաճն քաղաքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ՝ հավաքվածներին դիմեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 1 համարի թեկնածու, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանը իր ելույթում նկարագրեծ իր երազած Հայաստանի պատկերը.«Ես ուզում եմ հայ մարդուն բարևել , սեղմել գրկում և զգալ նրանց հոգսերն ու պարտավորվել: Այս ամենը անչափ կարևոր է: Կարևոր է հայրենասիրական աշխատանքը»:

Օհանյանը փաստեց. «Մենք միշտ ժողովրդի հետ ենք լինելու»:
Պաշտպանության նախկին նախարարը ընդգծեց, որ անկախության տարիների կայացած ամենակարևոր կառույցը դա ՝ Պաշտպանության նախարարությունն է .« Մեր գործողությունների հիմքում ամենամեծ արժեքը մարդն է լինելու: Անկեղծ զինվորականի խոսք՝ կյանքս հայրենիքին պատիվս ոչ մեկին»,-եզրափակեց Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ